Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջուկային փորձարկումների վերսկսման վերաբերյալ հայտարարության շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ խնդիր է անվանել։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է միջուկային զենքի փորձարկումներն անցկացնել «հավասար հիմունքներով» այն երկրների հետ, որոնք ենթադրաբար միջուկային զենքի փորձարկման ծրագրեր ունեն։               
 

ԱՄՆ կոնգրեսմենները դատապարտում են ԼՂՀ-ում Ադրբեջանի հարձակումները

ԱՄՆ կոնգրեսմենները դատապարտում են ԼՂՀ-ում Ադրբեջանի հարձակումները
05.04.2016 | 01:45

ԱՄՆ կոնգրեսմենները հանդես են եկել Լեռնային Ղարաբաղի հետ սահմանին Ադրբեջանի լայնամասշտաբ հարձակումները դատապարտող հայտարարություններով` կոչ անելով ԱՄՆ կառավարությանը և միջազգային միջնորդներին պատասխանատվության կոչել Ադրբեջանին և դադարեցնել Ալիևի ռեժիմին ֆինանսական օգնությունը: Կոնգրեսի` հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենք Փալոնեն և Ռոբերտ Դոլդը, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ Ադամ Շիֆը և Բրեդ Շերմանը Ադրբեջանի նախաձեռնած հարձակումներից ժամեր անց ելույթն են ունեցել: «Խստորեն դատապարտում եմ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ ուղղված ռազմական գործողությունների սրումը և միանում եմ Օբամայի վարչակազմի կոչին՝ անհապաղ թուլացնել լարվածությունը», - ասել է Փալոնեն: «Մեկ անգամ ևս համոզվեցինք, որ Ադրբեջանը շարունակում է ասել մեկ բան, անել հակառակը: Հուսով եմ, որ Օբամայի վարչակազմը կշարունակի աշխատել Լեռնային Ղարաբաղի և ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ` խաղաղ լուծում գտնելու համար, իսկ Ադրբեջանը պատասխանատվություն կկրի իր գործողությունների համար», ասել է հանրապետական Դոլդը: «Խորապես մտահոգված եմ և քննադատում եմ Ադրբեջանի ագրեսիայի այս նոր սրացումն ընդդեմ Լեռնային Ղարաբաղի: Հաշվի առնելով, որ դա տեղի է ունեցել ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի և պետքարտուղար Ջոն Քերիի հետ Իլհամ Ալիևի հանդիպումից օրեր անց` հասկանալի է, որ ԱՄՆ-ի և Մինսկի խմբի քաղաքականությունը պարզապես չի աշխատում: Քանի դեռ Ադրբեջանը ուժգին ու բովանդակալից հետևանքներ չի ստացել իրավիճակը սրելու ու բռնության իր քաղաքականության համար, փոքր է հնարավորությունը, որ հակամարտությունը կլուծվի և հետագա արյունահեղությունները կկանխվեն», - ասել է Շիֆը: Բրեդ Շերմանը Ադրբեջանի հարձակումները «խորապես հիասթափեցնող» է անվանել` դատապարտելով բռնությունն ու առաջարկելով, որ «ԱՄՆ-ի ֆինօգնությունը Ադրբեջանին պետք է դադարեցվի, քանի դեռ ագրեսիան չի դադարել»:

Դիտվել է՝ 3216

Մեկնաբանություններ